Օդի ջերմաստիճանը կնվազի․ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ
Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ մարտի 16-ին, 19-20-ը շրջանների զգալի մասում, 17-18-ն՝ առանձին շրջաններում սպասվում են տեղումներ:
Քամին՝ հարավարևելյան՝ 2-4 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մարտի 16-ի ցերեկը, բացառությամբ Լոռու և Տավուշի մարզերի, կնվազի 5-7 աստիճանով:
Երևանում մարտի 16-ին, 17-ի գիշերը, 19-20-ը սպասվում է անձրև։ 17-18-ը, 19-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մարտի 17-ի ցերեկը, 18-ին հնարավոր է կարճատև անձրև:
Կարծիքներ