Արտաշատի ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել․ կան ձերբակալվածներ
Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողներն օրերս ապօրինի թմրաշրջանառության երկու դեպք են բացահայտել։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը։
Մարտի 10-ին անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները Արարատի մարզի Բաղրամյան գյուղի Արտաշատյան խճուղում հայտնաբերել և ձերբակալել են 31-ամյա մի տղամարդու։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է շուրջ 6 գրամ քաշով մարիխուանայի նմանվող զանգված։
Նա ներկայացվել է տարածքային քննչական վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։
Արտաշատի քրեական հետախույզներն էլ մարտի 11-ին են բացահայտել ապօրինի թմրաշրջանառության դեպք։ Նրանք Այգեստան գյուղում ձերբակալել են 32-ամյա մի տղամարդու։ Նրա մոտ հայտնաբերվել են 2 գրամից ավելի մարիխուանա և կաթուցիչ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։
32-ամյա այգեստանցին ներկայացվել է Արարատի մարզային քննչական վարչություն։
Դեպքերի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
Կարծիքներ