Ռանոսը գլխով հարվածելով առաջ մղեց Հայաստանի հավաքականին Ուելսի հետ խաղում
«Քարդիֆ Սիթի» ստադիոնում ընթացող, Եվրո-2024-ի ընտրական փուլի 3-րդ տուրի խաղի հաշիվը 10-րդ րոպեին բացեց տանտերերի կիսապաշտպան Դենիել Ջեյմսը։
Րոպեներ անց հաշիվը հավասարեցրեց Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Լուկաս Սելարայանը, խփելով իր առաջին գոլը ազգային հավաքականի կազմում։
Հանդիպման 30-րդ րոպեին Հայաստանի ազգային հավաքականին առաջ մղեց Հրանտ Ռանոսը՝ հաշիվը դարձնելով 2։1։
Կարծիքներ