Թալիբները հայտարարել են Աֆղանստանում օտարերկրյա արժույթի ամբողջական արգելքի մասին
Թալիբները հայտարարել են Աֆղանստանում օտարերկրյա արժույթի օգտագործման ամբողջական արգելքի մասին, հայտնել է Reuters-ը։
«Երկրի տնտեսական իրավիճակը եւ ազգային շահերը պահանջում են, որ բոլոր աֆղանստանցիները առեւտրում օգտագործեն Աֆղանստանի արժույթը», - ասվում է թալիբների հայտարարության մեջ, որը լրագրողներին փոխանցել է նրանց ներկայացուցիչներից մեկը:
Աֆղանստանի շուկաներում լայնորեն տարածված է ԱՄՆ դոլարի օգտագործումը, մինչդեռ սահմանամերձ շրջաններում առեւտրի համար օգտագործում են հարեւան երկրների, օրինակ՝ Պակիստանի արժույթը։
Կարծիքներ