Հայ-եգիպտական համագործակցությունը մեծ ներուժ ունի. «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ
«ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը սեպտեմբերի 12-14-ը պաշտոնական այցով Եգիպտոսում էր։ Այցի ընթացքում նախարարն հանդիպումներ է ունեցել երկրի բարձրաստիճան պաշտոնյաների հետ, ինչը վկայում է Հայաստանի հետ համագործակցությունը խորացնելու եգիպտական կողմի հետաքրքրվածության մասին։ «Հայկական կողմի ուղերձը Եգիպտոսին, կարծում եմ, հետեւյալն էր, որ Հայաստանը կարող է եւ պատրաստ է մասնակցել համատեղ հետաքրքրություն ներկայացնող օրակարգերի ձեւավորմանը եւ դրանց շրջանակներում համագործակցության ծավալմանը: Պետք է նկատի ունենալ, որ արաբական երկրների մեջ Եգիպտոսն առանձնանում է Հայաստանի համար. երկու երկրներն ու ժողովուրդները միմյանց ճանաչում են վաղուց, ունեն սերտ համագործակցության եզրեր դեռ միջնադարից, ինչը Մերձավոր Արեւելքում փոխգործակցության լավագույն օրինակներից է», - «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի թղթակցի հետ զրույցում ասաց արեւելագիտության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Արաքս Փաշայանը՝ անդրադառնալով Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարի այցին եւ դրա արդյունքներին։
Եգիպտոսը եւ Հայաստանը շատ հարցերում ներկայումս ունեն նույնական շահեր: Հայաստանի համար որոշակի մտահոգություն կա նաեւ իսլամական միջավայրում ադրբեջանական հակահայկական քարոզչության հետ կապված: Արաբագետի խոսքով, այս տեսանկյունից նույնպես Հայաստանի համար շահեկան է Մերձավոր Արեւելքի գործընկեր պետությունների եւ տարածաշրջանային կազմակերպությունների հետ համագործակցությունը՝ չեզոքացնելու համար հակահայկական քարոզչության բացասական հետեւանքները»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։
Կարծիքներ