Երևանում իրականացվում են անձրևի հետևանքով առաջացած կուտակումների հեռացման աշխատանքներ
Օգոստոսի 30-ի երեկոյան տեղացած անձրևի հետևանքով մայրաքաղաքի որոշ հատվածներում անձրևաջրերի կուտակումներ են արձանագրվել, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տեղեկություններով՝ տեղումներն աննախադեպ էին՝ 17-18 մմ: Այն գերազանցել է ամսական տեղումների նորմայի քանակը երկու անգամ:
Երևանի քաղաքապետարանի սանմաքրման հիմնարկի, ՆԳՆ փրկարար ծառայության և «Վեոլիա ջուր» ընկերության աշխատակիցներն իրականացնում են անձրևի հետևանքով առաջացած կուտակումների հեռացման աշխատանքներ:
Կարծիքներ