Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մասին
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարությամբ է հանդես եկել, որտեղ կրկին Հայաստանին մեղադրել է ապակառուցողականության ու խաղաղության գործընթացի խաթարման մեջ և հնչեցրել իր պահանջները։
Ադրբեջանի ԱԳՆ-ն նշել է, որ սեպտեմբերի 19-ի ռազմական գործողություններից հետո, «տարածաշրջանում խաղաղության և կայունության լայն հնարավորություններ են ստեղծվել։ Ադրբեջանը, հավատարիմ մնալով հարաբերությունների կարգավորման գործընթացին, ինչպես նաև Ղարաբաղում ապրող հայերի վերաինտեգրմանը, կոչ է անում Հայաստանին կառուցողական և արդար դիրքորոշում որդեգրել խաղաղության գործընթացում և ճիշտ ընկալել նոր իրողությունները»։
Կարծիքներ