ԱՄՆ-ը հայտարարել է Աֆղանստանում «հավերժական պատերազմն» այս տարի ավարտելու մասին

ԱՄՆ-ը հայտարարել է Աֆղանստանում «հավերժական պատերազմն» այս տարի ավարտելու մասին

Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենն անակնկալ այցով ժամանել է Աֆղանստան՝ ամերիկյան զորամիավորումները երկրից դուրս բերելու՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ծրագիրն իրականացնելու նպատակով՝ փոխանցում է Al Jazeera-ն:

ԱՄՆ բոլոր զորախմբերի դուրսբերումը կիրականացվի մինչև այս տարվա սեպտեմբերի 11-ը, երբ լրանա ԱՄՆ-ում սեպտեմբերի 11-ին տեղի ունեցած ահաբեկչությունների 20-ամյա տարելիցը:

Էնթոնի Բլինքենն այսօր հանդիպել է Աֆղանստանի նախագահի, ինչպես նաև Քաբուլում ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաների հետ: ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է, որ Աֆղանստանում ավարտվում է «հավերժական պատերազմը»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում