Նիգերիայի ափերի մոտ առևանգված ծովայիններին ազատել են
Davide B նավի ծովայինները, որոնք ավելի վաղ ծովահենների հարձակման հտեւանքով առեւանգվել էին Նիգրիայի ափերի մոտ, ազատ են արձակվել: Ապրիլի 15-ին այդ մասին հայտնել է նավի սեփականատեր՝ De Poli Shipmanagement ընկերության ներկայացուցիչ Քոր Ռադինգսը: «Բոլոր 15 հոգին, որոնց մարտի 11-ին Davide B նավից առեւանգել էին Գվինեական ծոցում, ազատվել են եւ գտնվում են անվտագության մեջ»,- ասել է նա:
Ծովայիններն արդեն կարողացել են կապվել իրենց ընտանիքների հետ: «Նրանք բոլորն իրենց բավականին լավ են զգում՝ հաշվի առնելով այն բարդ պայմանները, որոնցում նրանք գտնվել են վերջին չորս շաբաթներին,- հավելել է De Poli Shipmanagement-ի ներկայացուցիչը:- Նրանք կստանան անհրաժեշտ բժշկական օգնություն եւ կկարողանան իրենց երկրներ վերադառնալ մոտ ժամանակներս», հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ