ՌԴ ԱԳՆ-ում հայտնել են՝ երբ կավարտվի ռազմական գործողությունն Ուկրաինայում
Ռուսական հատուկ ռազմական գործողությունը կավարտվի, երբ վերանան ՆԱՏՕ-ի կողմից Ուկրաինայի զարգացման և երկիրը դաշինքում ներառելու հետ կապված սպառնալիքները։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրորդ վարչության տնօրեն Ալեքսեյ Պոլիշչուկը։ Գրում է «Հայկական ժամանակը»։
«Հատուկ ռազմական գործողությունը կավարտվի, երբ ավարտվեն խնդիրները: Դրանք ներառում են Դոնբասի խաղաղ բնակչության պաշտպանությունը, Ուկրաինայի ապառազմականացումն ու ապազգայնացումը, ինչպես նաև Ռուսաստանին սպառնացող վտանգների վերացումը, որոնք բխում են Ուկրաինայի տարածքից՝ ՆԱՏՕ-ի երկրների կողմից դրա զարգացման պատճառով»,- ասել է դիվանագետը։
Նա հավելել է, որ հատուկ գործողությունն ընթանում է նախատեսված պլանի համաձայն։ Բոլոր նպատակակետերին հնարավոր կլինի հասնել»,- ընդգծել է Պոլիշչուկը։
Հիշեցնենք, ռազմական գործողություններն Ուկրաինայում ու Դոնբասում սկսվել են փետրվարի 24-ից և շարունակվում են մինչ օրս:
Կարծիքներ