Ադրբեջանը դադարեցրել է գազի մատակարարումը Սերբիային

Ադրբեջանը դադարեցրել է գազի մատակարարումը Սերբիային

Ադրբեջանը Սերբիային տեղեկացրել է, որ ստիպված է դադարեցնել օրական 1,7 մլն խմ գազի մատակարարումը՝ Շահ Դենիզ հանքավայրում առկա խնդիրների պատճառով՝ հայտնել է Ալեքսանդար Վուչիչը:

«Ինչպես ասում են, վատ լուրը հազվադեպ է մենակ գալիս, հաջորդում է երկրորդը, հետո՝ երրորդը։ Մեր ադրբեջանցի եղբայրներից և ընկերներից ծանուցում ենք ստացել, որ Շահ Դենիզ հանքավայրում անհաղթահարելի դժվարությունների պատճառով օրական 1,7 մլն խմ գազի մատակարարումն այսօրվանից դադարեցվել է: Հաղորդագրության մեջ ասվում է` վստահություն և հստակություն չկա, թե որքան ժամանակ կպահանջվի մատակարարումների վերականգնման համար: Ես սա կթարգմանեմ սերբերեն մեր ժողովրդի համար. դա նշանակում է, որ այսօրվանից մենք կսկսենք ավելի ակտիվորեն ծախսել սեփական պահուստները»,- հայտարարել է Վուչիչը մամուլի ասուլիսի ժամանակ։

Սերբիայի նախագահը հավելել է, որ չկա հստակություն, թե ինչքան է տևելու գազի մատակարարումների վերականգնումը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում