Լեհաստանը սեպտեմբերի 17-ից կարգելի ՌԴ գրանցված մեքենաների մուտքը երկիր
Լեհաստանի իշխանությունները որոշել են սեպտեմբերի 17-ից արգելել Ռուսաստանի Դաշնությունում գրանցված մեքենաների մուտքը երկիր։ Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, այդ մասին հայտարարել է Լեհաստանի ՆԳ նախարար Մարիուշ Կամինսկին։
Ըստ Կամինսկու՝ արգելքը նշանակում է, որ Ռուսաստանում գրանցված ոչ մի մարդատար ավտոմեքենա չի կարողանա մուտք գործել Լեհաստանի տարածք։
«Ռուսական բեռնատարների արգելքը նախկինում էր գործում, հիմա մենք կատարում ենք հաջորդ քայլը, որի համաձայն՝ ռուսական գրանցում ունեցող ոչ մի մեքենա Լեհաստան չի մտնի»,- նշել է նա։
Նախարարն ընդգծել է, որ դա վերաբերում է և՛ կոմերցիոն, և՛ մասնավոր փոխադրամիջոցներին՝ անկախ նրանից, թե որ երկրի քաղաքացուն է պատկանում մեքենան։
Կարծիքներ