Գամալեայի կենտրոնն սկսել է «Սպուտնիկ V» պատվաստանյութի փորձարկումները ռիսկի խմբերի վրա
Գամալեայի անվան կենտրոնն սկսել է կորոնավիրուսի դեմ ռուսաստանյան «Սպուտնիկ V» պատվաստանյութի փորձարկումները մի շարք ռիսկի խմբերի վրա, որոնց թվում են տարեցները: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (ՌՈւՆՀ) ղեկավար Կիրիլ Դմիտրիևը:
«Հենց հիմա Գամալեայի ինստիտուտը լրացուցիչ մի քանի կլինիկական փորձարկումներ է անում ռիսկի խմբերի հետ: Այսինքն՝ պատվաստանյութն այժմ փորձարկում են ավելի տարեցների շրջանում, ինչպես նաև մի շարք ռիսկի խմբերում:
Համապատասխանաբար, այդ հետազոտությունները հենց հիմա անցկացվելու են լրացուցիչ, դա այն է, ինչն այժմ Գամալեայի ինստիտուտն անում է, որպեսզի վերլուծի պատվաստանյութի արդյունավետությունը ռիսկի խմբերի վրա»,-ասել է Դմիտրիևը՝ հանդես գալով սեպտեմբերի 24-ին անցկացված մամուլի ասուլիսում:
«Մենք կարծում ենք՝ եկեք սպասենք այդ հետազոտությունների արդյունքներին, բայց հիմնավորապես մեր պատվաստանյութը պակաս ռիսկային է, որովհետև այն հիմնված է մարդու ադենովիրուսի վրա: …Մենք որևէ բացասական ազդեցություն չենք սպասում տարեց մարդկանց համար: Ես ունեմ մայր ու հայր, նրանք 74 տարեկան են, նրանք նույնպես պատվաստում են ստացել կամավորների ծրագրի շրջանակներում և իրենց հիանալի են զգում»,-հավելել է նա:
Ռուսաստանի առողջապահության նախարարությունն ավելի վաղ գրանցել է կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութը, որը մշակվել է Գամալեյայի անվան համաճարակաբանության և մանրԷաբանության ազգային հետազոտական կենտրոնում (ՀՄԱՀԿ)՝ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (ՌՈւՆՀ) հետ համատեղ: Այն ստացել է «Սպուտնիկ V» անվանումը:
Կարծիքներ