Արդարադատության նախարարությունը հերքում է Ռուստամ Բադասյանի հրաժարականի մասին լուրերը
Արդարադատության նախարարությունը հերքում է շրջանառվող լուրերը, թե Ռուստամ Բադասյանը արդարադատության նախարարի պաշտոնից հրաժարական տալու դիմում է գրել:
Ֆեյսբուքի էջում լուրը հերքել է Արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Լուսինե Մարտիրոսյանը:
Լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել, որ նախարար Ռուստամ Բադասյանն պաշտոնից ազատման դիմում է գրել:
Կարծիքներ