Բորիս Ջոնսոնը կստանա AstraZeneca-ի մշակած կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին դեղաչափը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը կստանա կորոնավիրուսի դեմ AstraZeneca-ի և Օքսֆորդի համալսարանի կողմից մշակված պատվաստանյութի առաջին դեղաչափը՝ հանրությանը համոզելու համար, որ պատվաստանյութն անվտանգ է և արդյունավետ: Այդ մասին հաղորդում է CNBC-ն:
56-ամյա Ջոնսոնը բրիտանացիներին հորդորել է պատվաստվել Covid-19-ի դեմ՝ վկայակոչելով Մեծ Բրիտանիայի անկախ կարգավորող մարմնի տվյալները, որոնք ցույց են տալիս, որ պատվաստանյութի առավելությունները շատ ավելին են, քան ռիսկերը:
Ամբողջ աշխարհի երկրները դադարեցրել են Oxford-AstraZeneca պատվաստանյութի օգտագործումը՝ որպես նախազգուշական միջոց որոշ պատվաստված հիվանդների արյան մեջ թրոմբի առաջացման մասին հաղորդումներից հետո: Առողջապահության ոլորտի մասնագետները կտրուկ քննադատել էին այս քայլը՝ պատճառաբանելով տվյալների բացակայությունը:
Մեծ Բրիտանիայի և ԵՄ կարգավորիչները հայտարարել են, որ չկա որևէ ապացույց, որ Covid պատվաստանյութը թրոմբներ է առաջացնում արյան մեջ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նաև հայտարարել է, որ Oxford-AstraZeneca պատվաստանյութի առավելությունները ռիսկերից ավելի շատ են, եւ խորհուրդ են տաս շարունակել պատվաստումները:
Ջոնսոնը նշել է, որ Oxford-AstraZeneca պատվաստանյութն անվտանգ է, սակայն «անվտանգ չէ Covid-ով վարակվելը, ուստի շատ կարեւոր է, որպեսզի բոլորս պատվաստվենք»
Կարծիքներ