Արայիկ Խզմալյանն ընտրվել է Մատենադարանի տնօրեն

Արայիկ Խզմալյանն ընտրվել է Մատենադարանի տնօրեն

2023 թ. հուլիսի 17-ին տեղի է ունեցել «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի՝ Մատենադարանի տնօրենի ընտրության օրակարգով: Ընտրությանը մասնակցել է երեք թեկնածու՝ Արայիկ Էդիկի Խզմալյանը, Կարեն Արտաշեսի Մաթևոսյանը, Արծրունի Սամվելի Սահակյանը:

Թեկնածուներից Արծրունի Սամվելի Սահակյանն ինքնաբացարկ է հայտնել: Հոգաբարձուների խորհրդի քվեարկությամբ միաձայն Մատենադարանի տնօրեն է ընտրվել Արայիկ Խզմալյանը:

Նշենք, որ մինչ այդ՝ 2019 թվականից Արայիկ Խզմալյանը զբաղեցրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի պաշտոնը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում