ՀՀ ԱԻ նախարարն աշխատանքային այցով Արագածոտնի մարզում էր. Ապարանի ՀՓՋ-ի վերանորոգման աշխատանքներն ավարտվել են

ՀՀ ԱԻ նախարարն աշխատանքային այցով Արագածոտնի մարզում էր. Ապարանի ՀՓՋ-ի վերանորոգման աշխատանքներն ավարտվել են

Շարունակվում են արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանի մարզային շրջայցերը: Գերատեսչության ղեկավարը oգոստոսի 5-ին այցելել է Արագածոտնի մարզային փրկարարական վարչություն:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, նախարար Փամբուխչյանն Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի հետ Ապարանի թիվ 20 հրշեջ-փրկարարական վերանորոգված ջոկատում մասնակցել է հանդիսավոր արարողության։ 2021թ․-ի դեկտեմբերի 5-ից մեկնարկած վերանորոգման աշխատանքներն ամբողջությամբ իրականացվել են ԱԻՆ ՓԾ տնտեսած միջոցների հաշվին։

«Նախարարը շնորհակալություն է հայտնել անձնակազմին՝ վերնորոգման աշխատանքներում յուրաքանչյուրի մասնակցության համար, ինչպես նաև վստահեցրել, որ անձնակազմի աշխատանքային պայմանների բարելավումը նախարարության առաջնահերթություններից է։

Մարզային շրջայցի ընթացքում նախարարն և Թալինի ղեկավար Տավրոս Սափեյանն այցելել են խոշորացված համայնքի հրշեջ-փրկարարական ջոկատ։ Նույն օրը նախարարը ՓԾ տնօրեն Արմեն Գասպարյանի և տնօրենի տեղակալ Կարապետ Մանուկյանի հետ այցելել է նաև Արագածի և Աշտարակի ՀՓՋ-ներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ նախարար Արմեն Փամբուխչյանի մարզային այցերը կրում են շարունակական բնույթ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում