Հնդկաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 10 մլն-ը
Հնդկաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 10,006,630-ի: Այս մասին վկայում են worldometers.info կայքի տվյալները՝ դեկտեմբերի 19-ի դրությամբ:
Ասիական երկրում, որն ավելի քան 1,3 մլրդ բնակչություն ունի, վերջին մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման մոտ 27 000, մահվան՝ 342 նոր դեպք:
Հնդկաստանը երկրորդն է ողջ աշխարհում կորոնավիրուսով վարակման ցուցանիշով՝ զիջելով միայն ԱՄՆ-ին, որտեղ կորոնավարակակիրների թիվը գերազանցել է 17 մլն-ը:
Կորոնավիրուսից մահացածների թիվը երկրում հասել է 145 186-ի:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Ողջ աշխարհում վարակման դեպքերի թիվը հատել է 76 մլն-ի շեմը, իսկ մահացածներինը՝ 1,6 մլն-ի:
Կարծիքներ