Իբրահիմովիչն իրեն Շվեդիայի թագավոր է «հռչակել»
Շվեդիայի հավաքականի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը ԱԱ-2022-ի ընտրական փուլի առաջին տուրի՝ Վրաստանի դեմ խաղից հետո ինստագրամյան իր էջում լուսանկար է հրապարակել ու իրեն անվանել Շվեդիայի նոր թագավոր։
«Կառլ XVII Գուստավ»,- գրել է Իբրահիմովիչը։
Հատկանշական է, որ Շվեդիայի ներկայիս թագավորը Կառլ XVI Գուստավն է։ Հիշեցնենք, որ Վրաստանի հավաքականին շվեդները հաղթեցին նվազագույնը 1-0 հաշվով, իսկ Իբրահիմովիչը դարձավ գոլային փոխանցման հեղինակ:
Կարծիքներ