Ավստրալիայում կինը մահացել Է Pfizer-ի պատվաստումից մի քանի ժամ անց
Ավստրալիայում տարեց կինը մահացել Է կորոնավիրուսի դեմ Pfizer պատվաստանյութի ներարկումից մի քանի ժամ անց: Այդ մասին հաղորդել Է Sky New Australia հեռուստաալիքը՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը: Նշվում Է, որ 82-ամյա կինը մահացել Է ավստրալական Կվինսլենդի նահանգի տարեցների տանը COVID-19-ի դեմ պատվաստում ստանալուց հետո: Ինչպես հաղորդել Է հեռուստաալիքը, առայժմ պարզ չԷ, թե մահը արդյոք վրա Է հասել պատվաստման պատճառով:
Ճշտվում Է, որ կինն առողջության հետ կապված խնդիրներ ուներ, այդ թվում՝ թոքերի հիվանդություն: Վերջին տվյալների համաձայն, ապրիլի 5-ի դրությամբ Ավստրալիայում մոտավորապես 855 հազար պատվաստում Է արվել Pfizer եւ AstraZeneca պատվաստանյութերով: Ավելի վաղ ավստրալական կարգավորիչը երկրում օգտագործման համար հավանություն Էր տվել AstraZeneca եւ Pfizer դեղագործական ընկերությունների պատվաստանյութերին: Վերջինից Ավստրալիան 2021 թվականին կստանա պատվաստանյութի 20 միլիոն չափաբաժին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:-
Կարծիքներ