Արմեն Սարգսյանը և Արման Թաթոյանը հանդիպման ընթացքում անդրադարձել են հայ- ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին. տեսանյութ

Արմեն Սարգսյանը և Արման Թաթոյանը հանդիպման ընթացքում անդրադարձել են հայ- ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին. տեսանյութ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ։

Ինչպես տեղեկացնում են նախագահի աշխատակազմից, Արմեն Սարգսյանն ու Արման Թաթոյանն անդրադարձել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին և դրանով պայմանավորված՝ սահմանային բնակչության խնդիրներին:

ՀՀ ՄԻՊ-ը Հանրապետության նախագահին է ներկայացրել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում իրականացված փաստահավաք աշխատանքների արդյունքները, սահմանային բնակավայրերի բնակիչների խնդիրներն ու Ադրբեջանի գործողությունների հետևանքով նրանց իրավունքների ոտնահարման դեպքերը՝ ընդգծելով ապառազմականացված անվտանգության գոտու ստեղծման կարևորությունը:

ՄԻՊ-ը տեղեկացրել է նաև, որ սահմանային բնակիչների իրավունքների խախտման փաստերն իր աշխատակազմի կողմից պարբերաբար ներկայացվում են Հայաստանում գործող միջազգային կառույցներին և հավատարմագրված դիվանագիտական առաքելություններին։

Նախագահն ու Մարդու իրավունքների պաշտպանը մտքեր են փոխանակել ստեղծված իրավիճակի, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մի շարք այլ խնդիրների շուրջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում