Հոնկոնգի առեւտրի կենտրոնում տասնյակ մարդիկ են արգելափակված մնացել հրդեհի պատճառով
Դեկտեմբերի 15-ին հրդեհ Է բռնկել Առեւտրի համաշարհային կենտրոնում (World Trade Center), որը գտնվում Է Հոնկոնգ կղզու Քոզուեյ բեյի բանուկ շրջանում, տասնյակ մարդիկ արգելափակված են մնացել շենքում:
Այդ մասին հաղորդել Է South China Morning Post թերթը՝ վկայակոչելով ոստիկանությանը:
Թերթի տվյալներով՝ բռնկման մասին առաջին հաղորդումներն ստացվել են 12:37-ին (Երեւանի ժամանակով 08:37-ին): Ինչպես նշվում Է, ավելի քան 100 մարդու հաջողվել Է տարհանել շենքի հինգերորդ հարկից, որը գտնվում Է բաց երկրնքի տակ, բայց որոշ գնորդներ եւ ռեստորանների այցելուներ դեռ գտնվում են շենքում: Ինչպես հայտնել Է RTHK հեռուստառադիոհաղորդումների կորպորացիան, տուժել Է առնվազն երեք մարդ: Ներկայումս հրշեջները հրդեհին տվել են հինգ մակարդակց երրորդը:
Շարունակվում Է արգելափակված մարդկանց տարհանումը: Շենքը ներառում Է առեւտրի կենտրոնը՝ խանութներով եւ ռեստորաններով, իսկ վերին հակերում գտնվում են գրասենյակային հարկաբաժինները: Շենքի ստորին մասը ծածկված Է բամբուկե շինարարական փայտամածով՝ նորոգման աշխատանքների համար: Հրդեհի պատճառը հետաքննվում Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ