Bloomberg-ը նշել է Եվրոպա ռուսական գազի մատակարարումների կրճատման պատճառը
Այս շաբաթ ռուսական գազի մատակարարումները Եվրոպա կտրուկ նվազել են, իսկ պատճառն այն է, որ եվրոպացի գործընկերները արդեն սպառել են իրենց չափաքանակները։ Այս մասին գրում է Bloomberg-ը՝ վկայակոչելով հավաստի աղբյուրները։
РБК-ն նշում է, որ «Գազպրոմը» գազի արտահանումը դեպի Գերմանիա՝ տարանցիկ հիմնական ճանապարհով, դադարեցրել է դեկտեմբերի 21-ին։ Մատակարարումների ծավալի նվազումը պայմանավորված է հաճախորդների պահանջարկի նվազմամբ, բացատրել են ամերիկյան գործակալության զրուցակիցները։
Սովորաբար «Գազպրոմը» և նրա գործընկերները նախապես սահմանում են գազի նվազագույն ծավալը, որը ձեռք է բերվում նախապես պայմանավորված բանաձևով և որոշված գնով։ Եթե գնորդը մտադիր է ավելի շատ գազ գնել, քան նախապես պայմանավորված էր, ապա նա պետք է վճարի արդեն շուկայական գնով։ Իսկ գինը վերջին մեկ տարում աճել է մոտ ինը անգամ։ Այժմ հունվարյան ֆյուչերսների գին է սահմանվել մոտ 2 հազար դոլարը՝ հազար խորանարդ մետր գազի դիմաց։
Կարծիքներ