Արցախում սովամահության դեպքն իրական է. Արման Թաթոյան
Արցախում սովամահության դեպքն իրական է:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը:
Գրառման մեջ Թաթոյանը նաև նշել է. «Քիչ առաջ խոսել եմ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի հետ, ուսումնասիրել ենք փաստաթղթերը: Այս պահին իրականացնում ենք ապացույցների հրատապ ամրագրում, այդ թվում` անհրաժեշտ թարգմանություն:
Բայց չպետք է մոռանալ, որ սա ադրբեջանական մտադրված ֆաշիստական քաղաքականության հետևանք է, էթնիկ հայկական ինքնության նկատմամբ պաթոլոգիկ ատելության արդյունք, իսկ խաղաղասիրությունն էլ բացարձակ կեղծիք է»:
Կարծիքներ