Արտակարգ դեպք Երևանում. ռեստորանային համալիրում ծեծկռտուք է տեղի ունեցել 4 կնոջ և մեկ տղամարդու միջև

Ոստիկանության Մալաթիայի բաժնում նախաքննություն է սկսվել հոկտեմբերի 10-ին Երևանում տեղի ունեցած ծեծկռտուքի փաստով։ Այս մասին գրում է shamshyan.com-ը։
Այդ օրը, ժամը 23։50-ի սահմաններում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի պարեկները Իսակովի պողոտայում գործող «Մոջո» ռեստորանային համալիրի մոտից ծեծկռտուք կատարելու և միմյանց մարմնական վնասվածքներ հասցնելու կասկածանքով Մալաթիայի ոստիկանություն են տեղափոխել մի քանի քաղաքացու։
Ըստ աղբյուրի, ոստիկանություն են տեղափոխվել Երևանի բնակիչներ՝ 64-ամյա Վարդիթեր Մ-ն, 37-ամյա Աշոտ Մ-ն, 22-ամյա Իրինա Մ-ն, 27-ամյա Կարինա Չ-ն և 31-ամյա Ռուզաննա Ա-ն։
Պարզվել է, որ վերջիններս նշված ռեստորանային համալիրում վիճաբանել և փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։
shamshyan.com-ի տեղեկություններով՝ նշված անձինք ոստիկանությունում հրաժարվել են կատարվածի մասին բացատրություն տալ։
Կարծիքներ