Ավինյանը հաշմանդամների ինտեգրման հարցով հանդիպում է անցկացրել հասարակական կազմակերպությունների հետ

Ավինյանը հաշմանդամների ինտեգրման հարցով հանդիպում է անցկացրել հասարակական կազմակերպությունների հետ

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հաշմանդամների ինտեգրման խնդիրներին ծանոթանալու նպատակով հանդիպում է անցկացրել շահագրգիռ հասարակական կազմակերպությունների հետ։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից։

«Հաշմանդումություն ունեցող քաղաքացիները պետք է ունենան հասարակությանն ինտեգրվելու բոլոր հնարավորությունները. համակարգային ի՞նչ փոփոխություններ ու լուծումներ են հարկավոր, որպեսզի Երևանը դառնա հարմար քաղաք նրանց համար:

Ոլորտում առկա խնդիրներին ու թերացումներին Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը ծանոթանում է շահագրգիռ Հասարակական կազմակերպությունների հետ հանդիպման շրջանակում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում