General Motors-ը ներկայացրել է Bolt EUV էլեկտրական մեքենան (լուսանկարներ)
General Motors ընկերությունը ներկայացրել է Bolt EUV էլեկտրական մեքենան: Այս մասին տեղեկացնում է The Car Guide պորտալը:
Մեքենան հագեցած է 65 կՎտ լիթիում-իոնային մարտկոցով, որի շնորհիվ կարող է առանց վերալիցքավորման անցնել մինչև 402 կիլոմետր: Շարժիչի հզորությունը 200 ձիաուժ է:
Քրոսովերը լիցքավորվում է 30 րոպեում՝ 154 կմ տարածություն անցնելու համար: Էլեկտրական մեքենայի լրիվ լիցքավորումը տևում է մոտ 7 ժամ: Վահանակը հագեցած է 25,9 սանտիմետր սենսորային էկրանով:
Chevrolet Bolt EUV-ի մեկ օրինակի արժեքը սկսվում է 40,198 դոլարից:
Կարծիքներ