Կատալոնիայի ընտրություններում հաղթել են անկախության կողմնակիցները
Կիրակի Կատալոնիայի երկրամասում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների ձայների 98 %-ի հաշվարկից հետո պարզվել է, որ անկախության կողմնակից կուսակցությունները ստացել են տեղերի մեծամասնությունը՝ հայտնում է ТАСС-ը:
135 տեղանոց խորհրդարանում 33 տեղ է ստանում «Կատալոնիայի ձախ հանրապետականներ» կուսակցությունը, 32 տեղ՝ «Միասին հանուն Կատալոնիայի» և 9 տեղ՝ «Ազգային միասնության թեկնածուներ» կուսակցությունները:
Կատալոնիայի Սոցիալիստական կուսակցությունը, որը պաշտպանում է թագավորության միասնությունը, խորհրդարանում ստանում է 33 տեղ:
Այսպիսով, որևէ քաղաքական ուժ խորհրդարանում չի ստանում բավարար ձայն ինքնուրույն կառավարություն ձևավորելու համար: Դա պահանջում է պատգամավորների մեծամասնության աջակցությունը: Սպասվում է, որ ընտրություններից հետո կողմերի միջև բանակցություններ կսկսվեն տեղական ինքնակառավարման մարմինների ձևավորումը համաձայնեցնելու համար:
Կարծիքներ