Հայաստանն անհամբեր սպասում է Իսպանիայի հետ ընդհանուր օրակարգի ընդլայնմանը. ԱԳՆ խոսնակ

Հայաստանն անհամբեր սպասում է Իսպանիայի հետ ընդհանուր օրակարգի ընդլայնմանը. ԱԳՆ խոսնակ

Հայաստանը մեծ ակնկալիքներով սպասում է ԵՄ խորհրդի նախագահությունը ստանձնած Իսպանիայի հետ համագործակցությանը:

Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը՝ նշելով.

«Քանի որ Իսպանիան ստանձնում է ԵՄ խորհրդի նախագահությունը, մենք անհամբեր սպասում ենք ընդհանուր օրակարգի ընդլայնմանը, որն ուղղված է.

ԵՄ-ի հետ արդեն իսկ սերտ գործընկերության խորացմանը,
տարածաշրջանային կայունությանը և կայուն զարգացմանը նպաստելուն,
այդ նպատակներին հասնելու համար՝ Հայաստան-Իսպանիա երկկողմ համագործակցության ամրապնդմանը»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում