Արցախում բնակարան է ստացել պահեստազորի 20 սպայի ընտանիք
Այսօր կայացել է Արցախ Հանրապետության բնակարանային հարցերի կոմիտեի կողմից կազմակերպվող հերթական վիճակահանությունը, որի ընթացքում 2 և 3 սենյականոց բնակարաններ են տրամադրվել ՊԲ պահեստազորի 20 սպաների ընտանիքների:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը:
Գրառման մեջ նաև ասված է.
«Ցանկացած իրավիճակում զինծառայողները պետք է լինեն բոլորիս մշտական ուշադրության ներքո: Առաջիկայում ևս 30 ՊԲ զինծառայողներ ու պահեստազորի սպաներ տոնելու են բնակարանամուտ: Զուգահեռաբար շարունակվում են աշխատանքները նաև մնացած շահառու խմբերի բնակարանային կարիքների բավարարման ուղղությամբ»:
Կարծիքներ