Աշխարհում covid-19-ի վարակման դեպքերի նոր՝ ռեկորդային թիվ է սահմանվել

Այսօր Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ գրանցվել է կորոնավիրուսային վարակի դեպքերի գրանցման նոր ռեկորդ:

Այս մասին հայտնում է РИА Новости- ն:

Ըստ կազմակերպության, անցած 24 ժամվա ընթացքում աշխարհում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի ավելի քան 237 հազար դեպք, մահացությունների թիվը աճել է 5682-ով:

Մեկ օր առաջ էլ Միացյալ Նահանգներում էր գրանցվել վերջին օրերին երկրում գրանցված դեպքերի նոր ռեկորդ:

Նշենք, որ հուլիսի 17-ի դրությամբ աշխարհում կա կորոնավիրուսով վարակված ավելի քան 13,8 միլիոն մարդ, ավելի քան 592 հազար մարդ մահացել է, ևս 7,7 միլիոնն ապաքինվել է:

Վարակվածների մեծ մասը գտնվում է ԱՄՆ-ում, Բրազիլիայում, Հնդկաստանում, Ռուսաստանում և Պերուում:

Հայաստանում այսօր գրանցվել է վարակի նոր՝ 461 դեպք, ընդհանուր թիվը 34462 է, որից ապաքինվել է 23123 մարդ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում