Աշխարհում ավելի քան 4,5 մլն մարդ է կորոնավիրուսով վարակվել մեկ շաբաթում

Ախարհում անցած շաբաթ ավելի քան 4,5 միլիոն մարդ Է վարակվել կորոնավիրուսով եւ ավելի քան 68 հազարը մահացել: Ինչպես օգոստոսի լույս 25-ի գիշերը հաղորդել Է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ), յոթ օրում ախտահարման նոր դեպքերի թիվն ավելի քան 80 հազարով գերազանցել Է նախորդ շաբաթվա ցուցանիշները, իսկ մահացության ցուցանիշներն՝ ավելի քան 1,8 հազարով:
«Շաբաթվա ընթացքում (օգոստոսի 16 – 22) ստացվել են 4,5 միլիոնից ավելի նոր դեպքերի մասին հաղորդումներ»,- ասված Է ԱՀԿ-ի շաբաթական համաճարակային տեղեկագրում: «Նախորդ շաբաթվա համեմատությամբ համապատասխանաբար 20 տոկոսով եւ 8 տոկոսով նոր դեպքերի թվի ավելացման մասին են տեղեկացրել Արեւմտա - խաղաղօվկիանսյան տարածաշրջանը եւ Ամերիկան»,- նշել են կազմակերպությունում:
Դրա հետ մեկտեղ Հարավ - արեւելյան Ասիայում եւ Արեւելյան Միջերկրածովյան տարածաշրջանում հիվանդացությունը նվազել Է համապատասխանաբար 16 եւ 10 տոկոսով: Մահացության աճ Է արձանագրվել Եվրոպայում (11 տոկոսով) եւ Ամերիկայում (10 տոկոսով), մինչդեռ այն նվազել Է Աֆրիկայում (11 տոկոսով) եւ Հարավ - արեւելյան Ասիայում (10 տոկոսով): Օգոստոսի 16-ից 22-ն աշխարհում հայտնաբերվել Է 4 525 863 վարակված, ինչն ավելի քան 80 հազարով գերազանցում Է նախորդ յոթ օրվա ցուցանիշները (4 444 632): Անցած շաբաթ արձանագրվել Է մահվան 68 339 դեպք, ինչն ավելի քան 1,8 հազարով ավելի Է նախորդ շաբաթվա մակարդակից (66 506):
Օգոստոսի 22-ի դրությամբ ընդամենն աշխարհում եղել Է ախտահարման 211 288 358 դեպք: Համավարակի սկզբից մահացել Է 4 422 666 մարդ:
ԱՀԿ-ում հիվանդացությունը գնահատում են որպես «կայուն գրեթե երկու ամսվա աճից հետո»: Եվրոպայում յոթ օրում վարակվել Է ավելի քան 1,16 միլիոն մարդ եւ մահացել ավելի քան 11 հազարը: Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայում արձանագրվել են ախտահաման ավելի քան 1,6 միլիոն նոր դեպք եւ 21 հազարից ավելի մահացու վախճան: Հարավ - արեւելյան Ասիայում բժիշկները հայտնաբերել են 614 հազարից ավելի վարակված, մահացել Է 17 հազարից ավելի մարդ:
Շաբաթվա ընթացքում ամենամեծ թվով վարակվածների մասին ԱՀԿ-ին հայտել Է ԱՄՆ-ը (1 020 072): Այնուհետեւ հետեւում են Իրանը (251 610), Հնդկաստանը (231 658), Մեծ Բրիտանիան (219 919) եւ Բրազիլիան (209 099): ԱՀԿ-ի տեղեկագի համաձայն՝ կորոնավիրուսի՝ բարձր վարակելիությամբ աչքի ընկնող «դելտա» շտամը, որը 2020 թվականի հոկտեմբերին հայտնաբերվել Է Հնդկաստանում, ընդլայնել Է իր աշխարհագրությունը 148-ից մինչեւ 163 երկիր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ