Բայդենը հայտարարել է, որ G7-ի երկրները միասնական դիրքորոշման կհանգեն թալիբների հարցում
G7-ի երկրների ղեկավարները պատրաստ են աշխատել Աֆղանստանում իշխանությունը զավթած «Թալիբան» շարժման հարցում ընդհանուր դիրքորոշման վրա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը:
«Մենք ընդհանուր մոտեցում կունենանք թալիբների խնդրի նկատմամբ: Մենք որոշակիության կհանգենք նրանց նկատմամբ՝ կախված նրանց արարքներից»,-նախագահն ասել Է Սպիտակ տանը՝ մեկնաբանելով G7-ի երկրների ղեկավարների՝ օգոստոսի 24-ին անցկացված բանակցությունները: «Մենք պատրաստ կլինենք արձագանքել նրանց կողմից ընտրված այս կամ այն վարքագծին»,-հավելել Է Բայդենը:
Ավելի վաղ նա հայտարարել Էր, որ Վաշինգտոնը նպատակադրված Է Քաբուլից տարհանումն ավարտել մինչեւ օգոստոսի 31-ը, սակայն հնարավոր Է համարում, որ գրաֆիկում փոփոխություններ լինեն: Դրա հետ մեկտեղ «Թալիբան» շարժման ներկայացուցիչ Զաբիուլլա Մուջահիդը նշել Է, որ օգոստոսի 31-ից հետո տարհանումը շարունակելու փորձերը կխախտեն համաձայնությունների պայմանները եւ նախազգուշացրել Է մինչեւ այդ օրվա վերջը բոլոր մարդկանց դուրս բերելու անհրաժեշտության մասին: Նրա խոսքով՝ սեպտեմբերի 1-ին «Թալիբան»-ն այլ մոտեցում կունենա տարհանման նկատմամբ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Կարծիքներ