Հայաստանի ֆուտբոլի առաջնության 33-րդ տուր. «Փյունիկ»-«Ուրարտու»` 1:1
Հայաստանի ֆուտբոլի առաջնության 33-րդ տուրի շրջանակներում միմյանց դեմ մրցեցին «Փյունիկ»-ը և «Ուրարտու»-ն:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կայացած խաղի առաջին կեսում թիմերը փոխանակվեցին գնդակներով: Ուգոչուկվու Իվուի գոլին պատասխանեց Նիկիտա Բարանովը: Երկրորդ կեսում երկու թիմերից ոչ մեկին չհաջողվեց բեկել հանդիպման ընթացքը: «Փյունիկ»-«Ուրարտու»` 1:1:
Այս տուրի շրջանակներում «Արարատ-Արմենիա»-ն նվազագույն հաշվով հաղթեց «Վան»-ին, իսկ «Ալաշկերտ»-ը 2:1 հաշվով պարտության մատնեց «Արարատ»-ին:
Մայիսի 16-ին կկայանա «Նոա»-«Նորավանք» հանդիպումը:
Այժմ Հայաստանի առաջնության մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Փյունիկ»-ը 71 միավորով, «Արարատ-Արմենիա»-ն ունի 68 միավոր: Պրեմիեր լիգայի ավարտին մնաց երկու տուր:
Կարծիքներ