ԱՄՆ-ը և Սերբիան քննարկել են ռազմական համագործակցության առաջնահերթությունները

ԱՄՆ-ը և Սերբիան քննարկել են ռազմական համագործակցության առաջնահերթությունները

Միացյալ Նահանգները և Սերբիան Վաշինգտոնում կայացած խորհրդակցությունների ժամանակ վերանայել են երկկողմ ռազմական համագործակցության առաջնահերթությունները: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարության խոսնակ Գարոն Գարնը։

«[հանդիպումների մասնակիցները] քննարկել են անվտանգության ոլորտում երկկողմ համագործակցության առաջնահերթությունները, ներառյալ զորավարժությունները, ուսուցումը, ռազմական շփումները, տեխնիկական համագործակցությունը, ներդրումը համաշխարհային անվտանգությանը և Օհայոյի ազգային գվարդիայի հետ Սերբիայի երկարամյա գործընկերությունը», - ասվում է Պենտագոնի խոսնակի գրավոր հայտարարությունում: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում