Քեյնը կարող է վերադառնալ Պրեմիեր լիգա․ Նոլան
«Վեսթ Հեմի» նախկին կիսապաշտպան Կևին Նոլանը կարծիք է հայտնել, որ «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը կարող է վերադառնալ Անգլիա: Գրում է Armsport.am-ը։
«Ես պատկերացնում եմ Հարիին վերադարձը Պրեմիեր լիգա։ Նրա համար ավելի հեշտ կլինի վերադառնալ Գերմանիայից, և ես կարծում եմ, որ նա կարող է հայտնվել «Մանչեսթեր Յունայթեդում»: Կարծում եմ, որ «Բավարիան» կուզենա վերադարձնել իր գումարները»,- Նոլանի խոսքն է մեջբերել talKSPORT-ը։
Քեյնը «Բավարիա» է տեղափոխվել «Տոտենհեմից» անցած ամռանը 95 միլիոն եվրոյի դիմաց: Մյունխենյան ակումբի կազմում 30-ամյա անգլիացին անցկացրել է 33 հանդիպում, որոնցում դարձել է 33 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։ Հարձակվողի պայմանագիրը գերմանական թիմի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի 30-ը։
Կարծիքներ