Freenews-ի անդրադարձից հետո «Ուսանողական այգին» բարեկարգվում է

Freenews-ի անդրադարձից հետո «Ուսանողական այգին» բարեկարգվում է

Երկու ամիս առաջ Freenews.am-ն անդրադարձել էր «Ուսանողական այգու» մաքրության ու բարեկարգման խնդիրներին: Քաղաքի կենտրոնում, Ազգային գրադարանի և համալսարանների հարևանությամբ գտնվող այգու անմխիթար վիճակի մասին մենք զրուցել էինք քաղաքապետարանի խոսնակ Հակոբ Կարապետյանի և «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի գլխավոր դենդրոլոգի հետ՝ ևս մեկ անգամ այգին քաղաքային իշխանության ուշադրությանն արժանացնելու նպատակով: Մեր գործողությունները ծառայեցին իրենց նպատակին, կարճ ժամանակ անց սկսվել են այգու բարեկարգման աշխատանքները:

Ամենալուրջ խնդիրը ոռոգման հարցն էր, որը, ինչպես տեղեկանում ենք, Հակոբ Կարապետյանի ֆեյսբուքյան էջից, արդեն լուծվել է. 13 տարի չոռոգված տարածքն արդեն ոռոգվում է: Քայքայված ջրագծին փոխարինել են նոր խողովակները, որոնք վերջին ստուգումներն են անցնում: 

 Մասնագետները շարունակում են աշխատել և խոստանում են, որ սեպտեմբերից՝ ուսումնական տարվա սկզբին, այգու 4000 քմ տարածքն ամբողջությամբ կոռոգվի: 

Դիտեք մեր տեսանյութը, որի շնորհիվ Վիկտոր Համբարձումյանի անվան այգին կվերադարձվի քաղաքացիներին խնամված ու բարեկարգ տեսքով:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում