ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակաման նոր ռեկորդային ցուցանիշ է արձանագրվել վերջին 24 ժամում
ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը վերջին մեկ օրում ավելացել է 217 664-ով, որը երկրի համար ռեկորդային ցուցանիշ է համավարակի ողջ ընթացքում: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին վկայում են Ջոն Հոփքինսի համալսարանի տվյալները:
Համալսարանի տեղեկությունների համաձայն՝ վերջին 24 ժամում 2879 մարդ է մահացել «Քովիդ-19»-ի հետևանքով: Այս առումով հակառեկորդը սահմանվել է նախօրեին, երբ 3157 մահվան դեպք է գրանցվել:
Համավարակի ողջ ընթացքում ԱՄՆ-ում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 14,1 մլն դեպք, որոնցից 276 325-ը՝ մահվան ելքով:
Կարծիքներ