Վանաձորի տներից մեկում 2-ամյա աղջիկ է մահացել․ ծնողները հայտնել են, որ դեպքը տեղի է ունեցել իրենց ներկայությամբ

Վանաձորի տներից մեկում 2-ամյա աղջիկ է մահացել․ ծնողները հայտնել են, որ դեպքը տեղի է ունեցել իրենց ներկայությամբ

Այսօր՝ հունվարի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում․ ժամը 17:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Լոռու մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վանաձոր քաղաքի Թումանյան փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկում երեխա է մահացել։ 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացծը նշված տան բնակիչ 2-ամյա աղջիկ է։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Ըստ shamshyan.com-ի՝ ծնողները ոստիկաններին և քննիչների հայտնել են, որ աղջիկը մահացել է տանը, ժամը 14:00-ի սահմաններում, իրենց ներկայությամբ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում