«Էլիաս» ցիկլոնը Հունաստանի որոշ հատվածներում հորդառատ անձրեւ, կարկուտ ու սելավ է առաջացրել
![«Էլիաս» ցիկլոնը Հունաստանի որոշ հատվածներում հորդառատ անձրեւ, կարկուտ ու սելավ է առաջացրել](https://freenews.am/uploads/images/image_750x_65120432134ec.jpg)
Էլիաս» ցիկլոնը նոր է սկսել շարժվել Հունաստանի վրայով երկուշաբթի օրը, սակայն արդեն հորդառատ անձրև, կարկուտ և սելավ է առաջացրել երկրի արևմտյան, կենտրոնական և հարավային շրջաններում: Այս մասին հայտնում է ERT1 հեռուստաալիքը ։
Արեւմտյան Հունաստանում վատ եղանակը սկսվել է կարկուտով եւ անձրեւներով։
Տրիկալա և Կարդիցա քաղաքներում հորդառատ անձրևներ են տեղում, որոշ գյուղեր մնացել են առանց էլեկտրականության՝ վնասված էլեկտրահաղորդման գծերի պատճառով։
Կարծիքներ