ԵՄ-ում հայտարարել են, որ ցավում են Թուրքիայի կողմից Միջերկրական ծովում անօրինական գործողությունների շարունակմամբ
Եվրամիությունը խորապես ցավում է Հունաստանի և Կիպրոսի միջերկրածովյան տարածքներում Թուրքիայի կողմից շարունակվող գործողությունների համար և կոչ է անում Անկարային զերծ մնալ դրանցից և երկխոսություն սկսել: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ասվում է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության հայտարարության մեջ:
«NAVTEX-ի վերջին ծանուցումները և Թուրքիայի կողմից շարունակվող սեյսմոլոգիական հետախուզական աշխատանքների շարունակական իրականացումը, որոնք ընդգրկում են Հունաստանի և Կիպրոսի ծովային գոտիները, խոր ափսոսանք են առաջացնում, հատկապես հաշվի առնելով երկխոսության համար պայմաններ ստեղծելու կառուցողական փորձերը»,- ասվում է հայտարարության մեջ:
Հայտարարության մեջ նշվում է, որ Թուրքիայի վարքագիծը շարունակում է առավել մեծ լարվածություն և անվստահություն ստեղծել տարածաշրջանում:
Կարծիքներ