Եվրահանձնաժողովի ղեկավարը նշել Է ՌԴ-ից ԵՄ էներգետիկ կախվածության կրճատման մասին
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ ընդամենը երկու տարվա ընթացքում Եվրոպան կարողացել է իր ձեռքը վերցնել իր «էներգետիկ ճակատագիրը» և զգալիորեն կրճատել կախվածությունը ռուսական էներգակիրներից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով նրա հայտարարությունը:
«Անցյալ տարի Եվրամիությունում սպառված էներգիայի միայն մեկ քսաներորդն է եկել Ռուսաստանից»,-ասել է ԵՀ ղեկավարը ՝ ելույթ ունենալով Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովում:
Նա նշել է, որ էներգետիկ ճգնաժամը լարվածություն է ստեղծել եվրոպական տնտեսությունում, վախեր է առաջացրել: «Բայց այդ վախերը, ի վերջո, անհիմն էին», -կարծում է Ուրսուլա Ֆոն դեր Լայենը:
Կարծիքներ