ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը քննադատել է ՖԻՖԱ-ին
Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը խոսել է Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը 2 տարին մեկ անցկացնելու նախագծի մասին:
«Բոլոր այն մարդիկ, որոնց հետ շփվել եմ, չեն տեսել հստակ մշակված փաստաթուղթ: Աշխարհի առաջնությունը 2 տարին մեկ անցկացնելը լրջորեն կազդի բոլոր սպորտաձևերի օրացույցների վրա: Ովքեր կողմ են 2 տարին մեկ անցկացնելու մտքին, ունեն ընդամենը մեկ փաստարկ` փող: Բայց նրանք սխալվում են` կարծելով , թե այս ձևով ՖԻՖԱ-ն կարող է 2 անգամ շատ գումար ստանալ: Այդպիսի բան չի լինի»,- ասել է Բախը:
Կարծիքներ