Բայդենը մտադիր է 1 միլիարդ դոլարի օգնություն տրամադրել Մերձավոր Արևելքին և Հյուսիսային Աֆրիկային
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կհայտարարի, որ Միացյալ Նահանգները 1 միլիարդ դոլարի պարենային օգնություն է տրամադրում Մերձավոր Արևելքին և Հյուսիսային Աֆրիկային։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է «Bloomberg»-ը՝ հղում անելով ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյային:
Նշվում է, որ Բայդենը այդ մասին հայտարարություն կանի Ծոցի արաբական երկրների համագործակցության խորհրդի գագաթնաժողովի ժամանակ, որը տեղի կունենա հուլիսի 16-ին Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում: Որոշումն ընդունվել է՝ հաշվի առնելով ուկրաինական հակամարտության պատճառով աշխարհում պարենային անվտանգության հետ կապված անբարենպաստ իրավիճակը:
Ջիդդայում հանդիպմանը հրավիրված են ԱՄՆ նախագահը, Եգիպտոսի ու Հորդանանի ղեկավարները, ինչպես նաև Իրաքի վարչապետը։
Կարծիքներ