Պայթյուն Մեքսիկայի ռեստորաններից մեկի մոտ․ կան զոհեր
Մեքսիկայի կենտրոնական Սալամանկա քաղաքում անհայտ անձինք պայթյուն են իրականացրել ռեստորաններից մեկի մոտ։ Զոհվել է առնվազն 2 մարդ, 4-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնում է News Wep-ը։
Նախնական տվյալներով՝ պայթյունը տեղի ավազակախմբերից մեկի ձեռքի գործն է, ովքեր պայքարում են Գուանահուատո նահանգում ազդեցության ոլորտի համար։
Պայթուցիկ սարքը գործարկվել է Բարրա ռեստորանի մոտ երեկոյան 16։04-ին, երբ հաստատությունում բազմաթիվ հաճախորդներ են եղել։ Տուժածները հոսպիտալացվել են։ Ոստիկանությունը հետաքննություն է սկսել։
Կարծիքներ