«ԿովիՎակ»-ի արտադրությունը հասել Է նախագծային հզորության

«ԿովիՎակ»-ի արտադրությունը հասել Է նախագծային հզորության

Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Չումակովի անվան կենտրոնի՝ կորոնավիրուսի դեմ «ԿովիՎակ» պատվաստանյութի արտադրությունը հասել Է նախագծային հզորության: Այդ մասին տեղեկացնում Է Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովում (ՊՄՏՀ) ՌԻԱ Նովոստիին պատմել Է Կենտրոնի ներկայացուցիչը:

«Ներկայում մենք հասել ենք նախագծային հզորության եւ թողարկում ենք ամսական մոտավորապես 500 հազար չափաբաժին: Հետագայում մենք կկարողանանք ավելի շատ արտադրել, եթե մեզ մոտ գործարկվի նոր գիծ»,-ասել Է նա: Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովը 2021 թվականի հունիսի 2-5-ին անցկացվում Է անմիջակա ձեւաչափով: ՌԻԱ Նովոստին հանդես Է գալիս որպես ՊՄՏՀ-ի տեղեկատվական գործընկեր:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում