Ստավրոպոլի երկրամասում երեխաների տեղափոխող ավտոբուսը բախվել է բեռնատարին ու մեքենային. կան զոհեր

Ստավրոպոլի երկրամասում երեխաների տեղափոխող ավտոբուսը բախվել է բեռնատարին ու մեքենային. կան զոհեր

Վեց երեխա է զոհվել Ստավրոպոլի երկրամասում տեղի ունեցած վթարի հետևանքով: Բախվել են ավտոբուսը, բեռնատարը և մարդատար մեքենան: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Ռուսաստանի ճանապարհային ոստիկանությունից:

«Այսօր Աստրախան-Ստավրոպոլ մայրուղու վրա բախվել է երեք մեքենա՝ ներառյալ բեռնատարը և ավտոբուսը: Վթարի արդյունքում, նախնական տվյալներով, վեց անչափահաս է զոհվել, տասներկու ուղևոր, այդ թվում՝ ութ անչափահաս, տեղափոխվել են բժշկական հաստատություն»,- ասել է աղբյուրը:

Նա նաև նշել է, որ երեխաները և ուղեկցող անձինք մրցույթի համար ուղևորվում էին Վոլգոգրադից Չերկեսկ: Ընդհանուր առմամբ՝ ավտոբուսում եղել է 18 ուղևոր. 14 երեխա և չորս մեծահասակ:

Արտակարգ իրավիճակների ծառայության ՏԱՍՍ-ի աղբյուրն իր հերթին հայտնել է 18 վիրավորի և վեց զոհվածի մասին: Նա նաև նշել է, որ բժիշկներին հաջողվել է վերակենդանացնել մեկ երեխայի, որը ենթադրաբար համարվում էր մահացած պատահարի արդյունքում: Այսպիսով, ըստ նրա, հինգ երեխա է զոհվել:

Ըստ մարզային ճանապարհային ոստիկանության վարչության՝ վթարը կարող էր տեղի ունենալ ճանապարհի վրա վարելու ընթացքում բեռնատարի շրջվելու հետևանքով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում