Պարեկները Երևանի կենտրոնում տղամարդու դի են հայտնաբերել
ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության ծառայողները Հյուսիսային պողոտայում գտնվող աղբարկղների մոտ հայտնաբերել են տղամարդու դի: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն մահացածի ինքնությունը բացահայտելու համար։
Ոստիկաններն ահազանգել են շտապօգնություն. ժամանած բժիշկներն արձանագրել են տղամարդու մահը:
ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնից «Արմենպրես»-ին հայտնեցին, որ ահազանգը ստացել են առավոտյան ժամը 10։53-ի սահմաններում, դեպքի առթիվ մանրամասներ հայտնի չեն։
«Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, պատրաստվում են նյութեր։ Հայտնի չէ տղամարդու ինքնությունը, այլ մանրամասներ ևս»,- նշեց Գաբրիելյանը։
Ավելի վաղ լրատվամիջոցներում տարածվել էր, որ մահացածի մոտ հայտնաբերվել է 73-ամյա Ռ. Գյուլումյան անվամբ անձնագիր և ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդը հանկարծամահ է եղել:
Կարծիքներ