Մայրաքաղաքի մայթերին հայտնաբերվել է ձկան վաճառք, որն անմիջապես կասեցվել է. Երևանի քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և ծառայությունների վարչության, հասարակական կարգի պահպանության ծառայության, Երևանի վարչական շրջանների, ՀՀ ոստիկանության ու Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները համատեղ ծառայություն իրականացնելիս մայրաքաղաքի մայթեզրերին հայտնաբերել են ձկան վաճառք, որն անմիջապես կասեցվել է։
Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության վարչությունից՝ նշելով, որ ձկան ապօրինի վաճառքի դեմ ուղղված միջոցառումները շարունակվում են։
Կարծիքներ