Չախոյան. որդեկորույս մայրերը իրենց ամենաթանկը՝ զավակին են տվել հայրենիքին, իսկ ի՞նչ են տվել որդեկորույս մայրերին քննադատողները

Չախոյան. որդեկորույս մայրերը իրենց ամենաթանկը՝ զավակին են տվել հայրենիքին, իսկ ի՞նչ են տվել որդեկորույս մայրերին քննադատողները

Վերջին օրերին սոցցանցերում ինչ-ինչ դրդապատճառներով քննադատություններ են հնչում որդեկորույս մայրերի հանդեպ։ Այս մասին ֆեյսբուքում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը։

«Հատկանշական է, որ քննադատություն հնչեցնողների մեծ մասը, իհարկե եթե ոչ բոլորը, արմատական ընդդիմության կամ ներկայացուցիչներն են կամ նրանց սատարողները։

Որդեկորույս մայրերը իրենց ամենաթանկը՝ զավակին են տվել հայրենիքին, իսկ ի՞նչ են տվել որդեկորույս մայրերին քննադատողները։

Քննադատելուց առաջ  այս  հարցը կտաք ինքներդ ձեզ»,- գրել է նա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում